top of page

9 տարեկան երեխա էր կորել

  • Jul 30, 2025
  • 1 min read

Հուլիսի 29-ին, ժամը 20։21-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Արեգունի թաղամասից 9 տարեկան տղան գնացել է դեպի Քարահունջի անտառային հատված և չի վերադարձել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները և ոստիկանության աշխատակիցներն Արեգունի թաղամասի մոտակայքում անվնաս հայտնաբերել են երեխային։

1/3244
bottom of page