Հեղաշրջման պլանի քրեական վարույթով կալանավորված Հրայր Սարկավագ Հակոբյանն ազատ կարձակվի
Jul 29, 2025
1 min read

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու որոշմամբ հեղաշրջման պլանի քրեական վարույթով կալանավորված Հրայր Սարկավագ Հակոբյանը պետք է ազատ է արձակվի, գրում է Yerkir.am-ը։
Հրայր Սարկավագ Հակոբյանի խափանման միջոցը փոխվել է բացակայելու արգելքով և վարչական հսկողությամբ:
Ի դեպ, Հրայր սարկավագ Հակոբյանը առաջին մարդն է այս գործով 16 կալանավորվածներից, որ ազատ է արձակվում։
Նա հունիսի 26-ին կալանավորվել էր երկու ամսով։




















