top of page

Ձեզ հաջողվել է եղբորը եղբոր դեմ դուրս բերել, պարտվել, երկիր, հայրենիք կորցնել. Տեր Փառենը՝ ՔՊ-ականներին

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 29
  • 1 min read

ree

Մարմաշենի Հովվության հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Պետրոսյանը թվարկել է, թե ինչ է հաջողվել այս իշխանությանն իրականացնել Հայաստանում։«Ձեզ հաջողվել է...... հայհոյանքը բերել մարդկանց կյանք... խնջույքը վերածել վեճի... եղբորը եղբոր դեմ դուրս բերել... սուտը փաթեթավորել և հրամցնել... պարտվել... երկիր կորցնել, հայրենիք կորցնել... բարերար, հոգևորական, հայրենասեր և հայրենանվեր մարդկանց ձերբակալել... հարձակվել Մայր Աթոռի վրա... Աստծո անունը զուր տեղը տալ և թույլ տալ, որ մարդիկ այդկերպ վարվեն... բազմաթիվ եկեղեցիներ, վանքեր, մատուռներ կորցնել և թույլ տալ, որ անարգվեն մեր սրբությունները... այնպես անել, որ մայրը չկարողանա այցելել իր զավակի շիրիմին. փոխարենը մայրերը Խաչքարի առջևը դրված ծաղկամանով և խնկամանով են փորձում սփոփվել, որ այդպես էլ չեն սփոփվում... արժանապատիվ հոգևորականին, բժշկին, գիտնականին, զինվորականին, մարզիկին նեղացնել և փորձել արժեզրկել... հարյուրավոր գերիներ ունենալ և հեռվից նայել, թե ինչպես են թշնամու դատարանում դատում երկրի առաջնորդներին։

Հ. Գ.Իրականում ձեզ ոչինչ էլ չի հաջողվել։Ձեզ հաջողվել է ձախողվել»,- նշել է Տեր Փառենը։

1/3012
bottom of page