top of page

Արմեն Գրիգորյանը Հունաստանում կմասնակցի «Դելֆի տնտեսական ֆորում»-ին․ ֆորումի շրջանակում Հաջիևի հետ կմասնակցի պանելային քննարկման

  • Apr 21
  • 1 min read

Ապրիլի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հունաստանի Հանրապետության Դելֆի քաղաքում կմասնակցի «Դելֆի տնտեսական ֆորում»-ին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։

Ֆորումի շրջանակում Արմեն Գրիգորյանը Հունաստանի Հանրապետության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմաթ Հաջիևի և Մոլդովայի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուի հետ կմասնակցի «Ռազմավարական բաժանարար գծեր. Հակամարտությունների կառավարում և դիմակայունության ձևավորում Եվրոպայի արևելյան հարևանությամբ» խորագիրը կրող պանելային քննարկմանը:

1/3365
bottom of page