Էրդողանը կրկին հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ
- Lilit

- Jun 15
- 1 min read

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր՝ հունիսի 15-ին, կրկին հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։
Ըստ հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, մասնավորապես՝ Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը։
«Նախագահ Էրդողանը ողջունել է ԱՄՆ նախագահ Թրամփի վերջին հայտարարություններն Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը դադարեցնելու և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու վերաբերյալ և ընդգծել է անհապաղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ կանխելու այն աղետը, որը կարող է ամբողջ տարածաշրջանը հրի լայնամասշտաբ պատերազմի մեջ։
Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ միջուկային վեճը լուծելու միակ միջոցը դիվանագիտությունն է, և որ Թուրքիան պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը, ներառյալ՝ աջակցությունը, այդ ճանապարհին։
Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանը հայտարարել է, որ բռնության պարույրը, որը սկսվել է Իրանի վրա Իսրայելի հարձակումներով, անդառնալի տնտեսական և քաղաքացիական վնաս է հասցրել երկու կողմերին, և որ այս վտանգավոր միտումը պետք է կանխվի», - ասվում է Էրդողանի գրասենյակի հաղորդագրության մեջ։




















