top of page

Խոշոր վթար Աշտարակի խճուղում․ 7 երեխայի տեղափոխել են հիվանդանոց

  • Writer: Lilit
    Lilit
  • May 28
  • 1 min read

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են «ՎԱԶ 2107» և «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաները, «Mitsubishi»-ն հարվածից  բախվել է նաև շինության պատին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի, բոլորը՝ անչափահասներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

1/2952
bottom of page