«Ինտերը» չպաշտպանեց տիտղոսը, չեմպիոն դարձավ «Նապոլին»
- Lilit

- May 24
- 1 min read
«Նապոլին» նվաճեց Իտալիայի չեմպիոնի տիտղոսը։ Ա Սերիայի վերջին տուրում իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը սեփական խաղադաշտում 2:0 հաշվով պարտության մատնեց «Կալյարիին»։
Աչքի ընկան շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինայն ու բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։
«Նապոլին» վաստակեց 82 միավոր եւ 1 միավոր գերազանցեց անցած տարվա չեմպիոն «Ինտերին», որը վերջին տուրում հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Կոմոյին» եւ գրավեց երկրորդ տեղը։
Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմից գոլերը խփեցին հոլանդացի պաշտպան Ստեֆան Դե Վրեյն ու արգենտինացի հարձակվող Խոակին Կոռեան։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը մնաց «Ինտերի» պահեստայինների թվում։
«Նապոլին» չորրորդ անգամ նվաճեց տիտղոսը։ Նախորդ երեք տիտղոսները թիմը նվաճել է 1987, 1990 եւ 2023 թվականներին։
Իտալիայի առաջնություն, 38-րդ տուր
«Կոմո» - «Ինտեր»՝ 0:2
Ստեֆան Դե Վրեյ, 20, Խոակին Կոռեա, 20
Հեռացում՝ Պեպե Ռեյնա («Կոմո»), 45+1
«Նապոլի» - «Կալյարի»՝ 2:0
Սքոթ Մաքթոմինայ, 42, Ռոմելու Լուկակու, 51





















