Գալյան․ Հայաստանի ընտրություններին պետք է մասնակցեն երկրի հետ ամուր կապեր ունեցող քաղաքացիները
21 minutes ago
1 min read

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է նոր Սահմանադրության նախագծով արտերկրում բնակվող քաղաքացիների ընտրելու իրավունքը սահմանափակելու հարցին։
Նրա խոսքով՝ Հայաստանի ճակատագիրը պետք է որոշեն այն քաղաքացիները, որոնք ամուր կապեր ունեն երկրի հետ։
«Հաշվի առնելով մեր առանձնահատկությունը և վերջին դասերը՝ կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ Հայաստանի Հանրապետության հետ կենսականորեն չկապված մեր քաղաքացիները որոշեն մեր երկրի ճակատագիրը և այնուհետև հեռանան օտար երկրներ շարունակելու իրենց գործունեությունը, կարծում եմ, որ սա շատ արդար մոտեցում է»,- նշել է Գալյանը։




















