top of page

Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին դատի են տալիս ատամնաբույժին՝ ռեփերին ազոտի օքսիդից կախվածության մեջ գցելու համար

  • Writer: Lilit
    Lilit
  • 3 days ago
  • 1 min read

Քանյե Ուեսթը և նրա կինը՝ Բիանկա Սենսորին, պատրաստվում են դատի տալ Բևեռլի Հիլզի ատամնաբույժին՝ պնդելով, որ նա ռեփերին կախվածության մեջ է գցել ազոտի օքսիդից։

Page Six-ի համաձայն՝ Քանյեն և Բիանկան հայտնի ատամնաբույժ Թոմաս Քոնելիին ծանուցում են ուղարկել, որում նշվում է, որ պատրաստվում են նրան դատի տալ բժշկական անփութության, խարդախության, շահագործման, վերահսկվող և չվերահսկվող նյութերի անզգույշ օգտագործման և այլնի համար։

Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ 2024 թվականի գարնանը Քոնելին փորձել է զավթել Ուեսթի Yeezy LLC համաշխարհային երաժշտական և նորաձևության ապրանքանիշի վերահսկողությունը՝ «անգործունակ դարձնելով դրա գործադիր տնօրեն Քանյե Ուեսթին վերահսկվող և անվերահսկելի նյութերի խառնուրդով»։

Քոնելին, իբր, Ուեսթից ամսական 50,000 դոլար էր գանձում միայն ազոտի օքսիդի համար:

Զույգը պնդում է, որ Քոնելիի ենթադրյալ հանցագործությունները հանգեցրել են «վնասվածքների և վնասների», այդ թվում՝ Ուեսթի «նյարդաբանական և ֆիզիկական վնասվածքների», ինչպես նաև «հոգեբանական և հուզական տրավմայի, քիմիական կախվածության, որը պահանջում էր բուժում, ֆինանսական վնասների և տնտեսական կորուստների, ինչպես նաև կոնսորցիումի կորստի»։

Կալիֆորնիայի օրենսդրության համաձայն, պատասխանող կողմին պետք է պաշտոնական ծանուցում տրվի բժշկական անփութության համար դատի տալուց 90 օր առաջ։

Այն, որ 47-ամյա Ուեսթը ենթադրաբար, կախվածության մեջ է ազոտի օքսիդից, առաջին անգամ հանրությանը հայտնել էր նրա ներկայացուցիչ Միլո Յիանոպուլոսը անցյալ տարվա օգոստոսին։

«Քոնելլին Քանյեին կախվածության մեջ է գցել ազոտի օքսիդից։ Ես համոզված եմ, որ Քոնելլին փորձել է թուլացնել նրա մտավոր կարողությունները, որպեսզի ինքն և իր գործընկերները կարողանան նրանից միլիոնավոր դոլարներ կորզել», - անցյալ ամռանը գրել էր Յաննոպուլոսը Twitter-ում։

1/2505
bottom of page