Search
34 տարի անց. Ֆիլիպո Ինձագիի Պիզան վերադառնում է Սերիա Ա
- Lilit
- 12 minutes ago
- 1 min read
Իտալիայի ֆուտբոլի առաջնության Սերիա Բ-ի 37-րդ տուրում «Պիզան» պարտվեց «Բարիին», սակայն ապահովեց երկրորդ տեղը և ուղեգիր Սերիա Ա՝ մրցակից «Սպեցիայի» պարտության շնորհիվ։
Նշենք, որ այս թիմը գլխավորում է լեգենդար հարձակվող Ֆիլիպո Ինձագին, որը հնարավորություն կունենա Սերիա Ա-ում մրցել իր կրտսեր եղբոր՝ «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի դեմ։ Ինձագին նախկինում Սերիա Բ-ից Սերիա Ա է բարձրացրել «Բենեվենտոյին», բայց բարձրագույն դիվիզիոնում դեռ հաջողություն չի գրանցել։
«Պիզան» վերադառնում է Սերիա Ա 34 տարվա դադարից հետո՝ վերջին անգամ խաղալով 1990/91 մրցաշրջանում։