Մոսկվայի օդանավակայանում ձերբակալվել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորը․ նրան արտաքսում են
- Lilit
- 5 hours ago
- 1 min read
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ազեր Բադամովը, որը պատվիրակության կազմում էր, ձերբակալվել է Մոսկվայի օդանավակայանում, և նրան թույլ չեն տվել նստել Աստրախան մեկնող ինքնաթիռը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ ԱՊԱ լրատվամիջոցի, ադրբեջանական պատվիրակությունը ռուսաստանյան կողմի հրավերով մեկնում էր Աստրախանի մարզ՝ մասնակցելու Ադրբեջանի «առաջնորդ» Հեյդար Ալիևի հիշատակին նվիրված միջոցառումներին։
Սակայն Բադամովին հայտնել են, որ նրա մուտքը երկիր արգելված է։
«Այս քայլի վերաբերյալ որևէ բացատրություն չի տրվել, սակայն ենթադրվում է, որ նրա մուտքը Ռուսաստան արգելել են նրա գործունեության պատճառով։ Ներկայումս Ազեր Բադամովը գտնվում է ինքնաթիռում և հետ է վերադառնում։
Ամենայն հավանականությամբ, ռուսաստանյան կողմը պատգամավոր Ազեր Բադամովին «սև ցուցակ» է ներառել Վալուևի պատճառով, որը ԶԼՄ-ներում հանդես է եկել ադրբեջանական ժողովրդին և ադրբեջանական պետությունը վիրավորող հայտարարություններով։ Վերջին շրջանում Ռուսաստանում ուժեղանում է խտրականության և ռասիզմի վրա հիմնված մտածողությամբ առաջնորդվող որոշումների կայացման միտումը։ Այս առումով կարելի է նշել ԱՊՀ երկրների քաղաքացիների նկատմամբ ձեռնարկված քայլերը, Ադրբեջանի դեմ իրականացված կիբերհարձակումները և այլն», - թվարկում է ադրբեջանական լրատվամիջոցը։