top of page

«Ռուսաստանի գործերը լավ են»․ Թրամփ

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 7
  • 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ հավատում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նա նշել է նաև, որ հակամարտությունը կարգավորելու լուծումներ փնտրելիս «ավելի հեշտ է գործ ունենալ Ռուսաստանի հետ, քան Ուկրաինայի»։

«Ես հավատում եմ նրան»,- մասնավորապես, ասել է Թրամփը՝ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին, թե վստահու՞մ է արդյոք Պուտինին։

«Ռուսաստանի գործերը լավ են։ Հենց հիմա նրանք դժոխային հարվածներ են հասցնում Ուկրաինային։ Ես, եթե անկեղծ լինեմ, ավելի դժվար եմ համարում Ուկրաինայի հետ գործ ունենալը, թեպետ նրանք խաղաքարտեր չունեն։ Վերջնական կարգավորման հասնելու հարցում ավելի հեշտ է գործ ունենալ Ռուսաստանի հետ, ինչը զարմանալի է, քանի որ այսպես, թե այնպես, բոլոր խաղաքարտերը նրանց ձեռքին են»,- ասել է Թամփը։

1/2679
bottom of page