Search
Հայտնի է Լա լիգայի` հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստը
- Lilit
- Jan 28
- 1 min read

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է Լա Լիգայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Մբապեն այս ամիս դարձել է 5 գոլի հեղինակ։
«Վալյադոլիդի» դեմ վերջին հանդիպմանը նա իր առաջին հեթ-տրիկը գրանցեց Լա Լիգայում։
Քվեարկության արդյունքներով Մբապեն շրջանցեց Լուկեբակիոյին (Սևիլիա), Կիկե Գարսիային (Ալավես), Ուգո Դուրոյին (Վալենսիա) և Լուիս Միլային (Խետաֆե):