top of page

Ով կփոխարնի Փաշինյանին ԵԱՏՄ նիստին

Dec 26, 2024
1 min read

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրա գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 25-26-ը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ քաղաք։


Պատվիրակության կազմում է նաև ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։


Հիշեցնենք՝ վարչապետ Փաշինյանը հայտնեց, որ ԵԱՏՄ գագաթնաժողովին նախատեսում է մասնակցել տեսակապով։


Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը դեկտեմբերի 23-ին քվիդի դրական ախտորոշում է ունեցել և երկու օրով մեկուսացել ու աշխատել է կեցավայրում:


 
 
1/3633
bottom of page