top of page

Ողբերգական ավտովթար՝ Ձորաղբյուրում

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 2, 2024
  • 1 min read
ree

Նոյեմբերի 1-ին, ժամը 23:01-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի Նորավան թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկում հրդեհ է բռնկվել։


Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Թ․ Ղ․ ծնված 2005թ.) և «Moskvich» մակնիշների ավտոմեքենաները. ինչի հետևանքով «Opel» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը։


Փրկարարները հոսանքազրկել են «Moskvich» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։24-ին, մարվել՝ 23:24-ին։ Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան։

1/3012
bottom of page