top of page

Իսրայելցի զինվորականները մտել են «Al Jazeera»-ի գրասենյակ, աշխատակիցներին հրամայել լքել այն

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 22, 2024
  • 1 min read
ree

Իսրայելցի զինվորականները զենքով մտել են Ռամալլայում գտնվող «Al Jazeera» հեռուստաալիքի գրասենյակ և աշխատակիցներին հրամայել լքել շենքը: Այս մասին հայտնել Է հեռուստաալիքը։ Տեղեկատվությունը փոխանցում է kommersant-ը: Զինվորականները հայտարարել են, որ դատարանի որոշմամբ գրասենյակը կփակվի 45 օր։


Հեռուստաալիքի հաղորդագրության մեջ ասվում է, որ «մինչեւ ատամները զինված, դիմակավորված զինվորականները» հարձակում են գործել եւ աշխատակիցներին հրամայել են վերցնել սարքավորումներն ու անմիջապես լքել գրասենյակը: Զինվորականները չեն բացատրել, թե ինչի հետ է կապված դատարանի որոշումը։ 

1/3050
bottom of page