Ադրբեջանի ՀՕՊ ուժերը զորավարժություններ են անցկացրել
Aug 17, 2024
1 min read

Ադրբեջանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանումները «հատուկ տակտիկական վարժանքներ» են անցկացրել. այս մասին հայտնում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։
«S-300 Favorit զենիթահրթիռային համակարգերի դիվիզիոնների մարտական անձնակազմերը մարտական պատրաստության բերելով տեխնիկան, շարժվել են դեպի դիրքային տարածքներ և մեկնարկային դիրքերում վերաբաշխման առաջադրանքներ կատարել», - նշված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։




















