top of page

Թունաքիմիկատների ազդեցությունն օրգանիզմի վրա համեմատվել է ծխելու հետևանքների հետ

  • Aug 2, 2024
  • 2 min read

Ապացուցվել է, որ պեստիցիդները՝ գյուղատնտեսության մեջ ակտիվորեն օգտագործվող թունաքիմիկատները ոչ պակաս վտանգավոր են մարդու օրգանիզմի համար, քան ծխելը։ Այս երկու գործոնների ազդեցությունը քաղցկեղի առաջացման վտանգի նկատմամբ համեմատել են ԱՄՆ գիտնականները, գրում է naked-science-ը։

Թունաքիմիկատները նյութեր են, որոնք սպանում են վնասատուներին և բույսերը հիվանդացնող պաթոգեններին, ինչպես նաև մակաբույծներին, հացահատիկի և փայտի վնասատուներին և մարդկանց և կենդանիների համար վտանգավոր հիվանդությունների կրողներին: Հերբիցիդները, որոնք դասակարգվում են որպես թունաքիմիկատներ, ոչնչացնում են մոլախոտերը, միջատասպանները (ինսեկտիցիդները) ոչնչացնում են վնասատու միջատներին, ֆունգիցիդները ոչնչացնում են ախտածին սնկերը, իսկ զոոցիդները ոչնչացնում են վնասակար ջերմարյուն կենդանիներին: Բացի թունավոր նյութերից, քիմիական նյութերի այս խումբը ներառում է անպտղություն և աճի արգելակիչներ առաջացնող մանրէազերծող նյութեր, որոնք արգելափակում են վնասակար օրգանիզմների զարգացումը:

Ժամանակակից գյուղատնտեսության մեջ թունաքիմիկատներն օգնում են բավականաչափ բարձր բերքատվություն և պարենային անվտանգություն ապահովել: Սակայն դրանք կարող են ազդել ոչ միայն «թիրախի» վրա, որին սպանում կամ զրկում են կենսական անհրաժեշտ գործառույթներից, այլ նաև այլ բույսերի, կենդանիների և մարդկանց վրա: Վերջին տարիներին ավելացել է այն մարդկանց թիվը, որոնց առողջության վրա թունաքիմիկատներմ ազդեցություն են թողնում։

ԱՄՆ մի քանի բժշկական դպրոցների հետազոտողները ուսումնասիրել են, թե ինչպես են թունաքիմիկատներն ազդում քաղցկեղի առաջացման վտանգի վրա և արդյունքները համեմատել են ծխելու հետևանքով առաջացած վնասի հետ: Համապատասխան գիտական ​​հոդվածը հրապարակել է Frontiers in Cancer Control and Society հանդեսը։

Գիտնականները բացահայտել են, որ գյուղատնտեսական թունաքիմիկատների պատճառով մեծացած քաղցկեղի որոշ տեսակների վտանգը համեմատելի է ծխելու վտանգի հետ: Պարզվել է, որ Ոչ հոջկինյան լիմֆոմայի (արյան չարորակ նորագոյացությունների խումբ, որում ընդգրկված են լիմֆոմաների բոլոր տեսակները, բացի Հոջկինի լիմֆոմայից), սպիտակարյունության և միզապարկի քաղցկեղի զարգացումը թունաքիմիկատների ազդեցությանը ենթարկվողների շրջանում նույնիսկ ավելի հավանական է, քան ծխողների շրջանում:

«Ընդունում ենք, որ հողագործությամբ չզբաղվող և ինտենսիվ գյուղատնտեսական արտադրանքով համայնքում ապրող մարդը, ենթարկվում է իր շրջապատում օգտագործվող բազում թունաքիմիկատների ազդեցությանը: Սա դառնում է նրաշրջակա  միջավայրի մի մասը»,- պարզաբանել են հրապարակման հեղինակները։

Այնուեհտև ներկայացվում է 69 հիմնական թունաքիմիկատների ցանկը, որոնք կարող են քաղցկեղի առանձնահատուկ տեսակներ առաջացնել: Ընդսմին հետազոտողները նշել են, որ առաջին հերթին կարևոր է այս նյութերի համակցությունը, և ոչ թե դրանցից մեկը: Բանն այն է, որ թունաքիմիկատներն առանձին չեն կիրառվում, և դրանցից միայն մեկի վտանգը գիտնականները քիչ հավանական են համարում։

Նոր հետազոտությունն առաջին լայնածավալ գիտական ​​հետազոտությունն է, որը դրել են թունաքիմիկատների օգտագործման վնասների համատեքստում և այն համեմատել քաղցկեղի ռիսկը մեծացնող մեկ այլ գործոնի ազդեցության հետ։ «Դժվար է բացատրել խնդրի մեծությունը՝ առանց համատեքստը տեսնելու, ուստի ծխելու մասին տվյալներ ենք ներառել: Մենք զարմացանք՝ նմանատիպ դիապազոններում գնահատականները տեսնելով»:

Հետազոտողները հատուկ ընդգծել են, որ իրենց աշխատանքը սահմանափակումներ ունի։ Օրինակ, Միացյալ Նահանգներում թունաքիմիկատների կիրառման ընդհանուր օրինաչափությունը թերևս չի արտացոլում առանձին տարածաշրջանային առանձնահատկությունները: Այնտեղ, որտեղ ավելի շատ հացահատիկային մշակաբույսեր են աճեցվում, հատկապես եգիպտացորենի արտադրությամբ հայտնի Միջին Արևմուտքում, թունաքիմիկատների ազդեցության և քաղցկեղով հիվանդանալու մակարդակի միջև կապն ավելի ակնառու էր

1/3232
bottom of page