top of page

Կարիբյան ավազանի երկրները վտանգում են կորցնել Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմը

  • 1 day ago
  • 1 min read

Եվրամիությունը հինգ երկրների՝ Անտիգուա և Բարբուդային, Դոմինիկային, Գրենադային, Սենթ Քիթս և Նևիսին ու Սենթ Լյուսիային, երկու տարի ժամանակ է տվել դադարեցնելու ներդրումների դիմաց քաղաքացիություն տրամադրելու իրենց ծրագրերը, հակառակ դեպքում նրանք կզրկվեն 29 երկրից բաղկացած Շենգենյան գոտու հետ առանց վիզայի ռեժիմից։ Այս մասին գրում է The Washington Post-ը։

Նշված երկրները իրենց ծրագրերի շնորհիվ զգալի եկամուտ են ստանում։

Օտարերկրացիները, որոնք ներդրում են կատարում նրանց տնտեսության մեջ, գնում են անշարժ գույք կամ ուղղակիորեն գումար են վճարում կառավարություններին, ստանում են անձնագրեր, որոնք թույլ են տալիս առանց վիզայի ճանապարհորդել ավելի քան 140 երկրներ և տարածքներ, ներառյալ Եվրոպայի մեծ մասը։

1/3507
bottom of page