top of page

Պետք է ճամփենք, իրեն ավտոբուսի ղեկ էլ չպիտի վստահենք․ Կարապետյան

  • May 19
  • 1 min read

Էս մարդը ադեկվատ չի, նրան պետք է ճամփենք, իրեն ավտոբուսի ղեկ էլ չպիտի վստահենք։ Այս մասին քարոզարշավի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։


«Մեր հայրենիքում անհանգիստ օրեր են։ Հայրենիքի առաջնորդ է դարձել մարդ, ով շատ լավ խոսում էր և կարողացավ շատ լավ համոզել։ Երեկ հայ ազգը տեսավ նրա իրական դեմքը։ Մարդը, ով 2018 թվականին արցախցու մասին ասում էր՝ ես ինչպես կարող եմ ձեզ հուսախաբ անել, դրանից մի քանի տարի հետո մասսայական անարգանք է դրսևորում մեր հայրենիքի ամենաուժեղ, հայկական բանակի հիմք հանդիսացող, մեր ժողովրդի մարտական հատվածի հանդեպ։ Ուզում է իրենց դուխը կոտրի։


Բայց հայի դուխը վերջում ա երևում։ Մենք ցույց ենք տալու իրեն, որ իր դուխն ա կոտրվելու»,- ասել է Կարապետյանը։ 

1/3407
bottom of page