24News-ի յութուբյան ալիքը ենթարկվել է հшրձակման․ անձնակազմը կորցրել է ալիքի հետ կապի հնարավորությունների 90%-ը․ Նարեկ Գալստյան
- May 14
- 1 min read

Հենց հիմա 24-ի յութուբյան ալիքը հարձակման տակ է, մենք կորցրել ենք ալիքին հասանելիության հնարավորությունների 90%-ը։ Ժողովրդավարության բաստիոնում խաղաղ երեկո է։ Այս մասին գրել է 24News-ի տնօրեն Նարեկ Գալստյանը։
«24News-ի յութուբյան ալիքը ենթարկվել է հարձակման։ Անձնակազմը կորցրել է ալիքի հետ կապի հնարավորությունների 90%-ը, կա հավանականություն, որ հարձակման հետևանքով ջնջվի նաև ամբողջական ալիքը։ Մենք սա գնահատում ենք իբրև հարձակում ազատ խոսքի վրա, որն ուղղորդված է Երևանից և ունի հստակ քաղաքական պատճառներ։ Ընտրությունների ժամանակ նմանատիպ դրսևորումները քստմնելի են, սակայն չեն կարող լռեցնել մեր գործունեությունը»,-գրել է նա։




















