top of page

«Ամեն անգամ Ալիևը սպառնալու է պատերազմով, կկուն մի ձագ է նետելու նրան». Ոսկան Սարգսյան

  • 6 hours ago
  • 1 min read

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բանակցությունները ձախողած, տարօրինակ պատերազմով, 5 հազար զոհով Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ եթե ինքն իշխանություն չլինի, պատերազմ է լինելու։ Հիմա էլ խաղաղություն չկա, տևական հրադադար է, խաղաղության պայմանագիր կնքված չէ, Ադրբեջանը շարունակում է ավելացնել ռազմական բյուջեն, զինվել, խոշտանգում, դատում է հայ գերիներին, հակահայկական քարոզչություն է անում, ադրբեջանական զորքերը ոչ միայն դուրս չեն եկել մեր սահմանագոտուց, այլև՝ ամրանում են այնտեղ։ Ամեն անգամ Իլհամ Ալիևը սպառնալու է պատերազմով, կկուն մի ձագ է նետելու նրան։ Արցախն ուրացել են, վախենում են անգամ Արցախ բառն ասել, Արարատ սուրբ լեռն ուրացել են, ցեղասպանության հետ կապված հանգամանքները կասկածի տակ են դրել։ ԱԺ ընտրություններով Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրության դեպքում փոխելու են ՀՀ սահմանադրությունը, Ադրբեջանին են հանձնելու անկլավները՝ Վերին Ոսկեպարը, Տիգրանաշենը, Սոֆուլուն, Բարխուդալուն, «300 հազար ադրբեջանցիներ վերադառնալու են Արևմտյան Ադրբեջան», ադրբեջաներենը Հայաստանում դառնալու է 2-րդ պետական լեզու։ Կկուն քանի՞ ձագ ունի նետելու»:

1/3253
bottom of page