ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում
- Lilit

- 3 hours ago
- 1 min read

Դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կանցկացվի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մտադիր է մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:




















