top of page

«Կա՛մ «հետևողական սխալվողներին» կհեռացնենք իշխանությունից, կա՛մ նրանք կկործանեն ՀՀ-ն»․ Ոսկան Սարգսյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 27m
  • 1 min read
ree

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հետևողական սխալների ճանապարհը» տանում է դեպի Հայաստանի պետականության կործանում։


2020թ. սեպտեմբերի18-ին՝ աղետալի պատերազմից 9 օր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «ՔՊ-ն պետք է շարունակի «հետևողական սխալների այն ճանապարհը», որ սկսել է 2014թ-ին և նույնիսկ դրանից առաջ: Որովհետև դա է Հայաստանը առաջ տանելու ճանապարհը»։ «Հետևողական սխալների ճանապարհը» ուղիղ ճամփա է դեպի Հայաստանի պետականության կործանում։ Հայաստանում շատերը քաղաքականությամբ զբաղվում են անձնական հարստություն կուտակելու համար, շատերը՝ իրենց թալանածը պահելու, ավելացնելու համար, իսկ իշխանության բոլոր ճյուղերն իր ձեռքում կենտրոնացրած, «Կառավարությունը ես եմ» հայտարարած, վարչապետի հսկայական աշխատակազմ և տասնյակ օգնականներ, խորհրդականներ ունեցող Նիկոլ Փաշինյանը շարունակում է պառակտել հայ ազգը, ներսից քանդել Հայ առաքելական եկեղեցին, մեծացնել պետական պարտքը, տնտեսական մեծ ծրագրեր չիրականացնել, պետական բյուջեն մսխել պարգևավճարներով, ծառայողական թանկ ավտոմեքենաներ գնելով, կոռուպցիոն մեծ ռիսկեր պարունակող հրատապ, մեկ անձից գնումներով, կրճատել է պարտադիր զինծառայության ժամկետը, Սյունիքի կարևոր հատվածի վրա հսկողությունը հանձնում է օտարներին, հարձակումներ է գործում հայոց ինքնության խորհրդանիշների՝ հայոց պատմության, Արարատ լեռան վրա, կասկածի տակ է դրել հայոց ցեղասպանության հանգամանքները և այլն։ Կամ «հետևողական սխալվողներին» կհեռացնենք իշխանությունից, կամ՝ նրանք կկործանեն Հայաստան պետությունը»։

1/3045
bottom of page