top of page

Նիկոլ Փաշինյանն օդի աղտոտվածության խնդիրը լուծելու որոշում է ընդունել

  • Writer: Lilit
    Lilit
  • 15 hours ago
  • 1 min read

ree

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ստեղծվել է Մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների լուծման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ:


Այն գլխավորելու է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը. ընդգրկված են Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը,

առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և այլ պաշտոնյաներ։


Որոշման մեջ նշված է, որ աշխատանքային խմբի ղեկավարը 15-օրյա պարբերականությամբ պետք է զեկուցի ՀՀ վարչապետին, իսկ 1-ամսյա պարբերականությամբ՝ իրականացնի լայնածավալ հանրային իրազեկում և լուսաբանում:

1/3034
bottom of page