Վարորդներն անվճար են տեղափոխում քաղաքացիներին, 100 դրամներից հրաժարվում են. շարունակվում է տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը Aysor.am
- Feb 3, 2025
- 1 min read

Արդեն երրորդ օրն է՝ քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի թանկացումը։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները հասարակական տրանսպորտում ակցիա են իրականացնում՝ քաղաքացիներին կոչ անելով բոյկոտել ու չճարել 100 դրամ։
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն էլ կոչ է անում 100 դրամ դնել ու անցնել առաջ, իջնելուց էլ վարորդին ասել շնորհակալություն։
Aysor.am-ի թղթակիցը, ով օգտվում է 18 համարի , 100 դրամ է դրել ավտոբուսում, այդպես վարվել են նաև մի խումբ քաղաքացիներ, վարորդը, սակայն, ասել է՝ կա՛մ վերցնում են 100 դրամները, կա՛մ չի վարելու։
Ուղևորները միասնական վերցրել են 100 դրամները, վարորդն էլ շարունակել է ուղևորությունը։




















