top of page

«Ադրբեջանը մտադիր է ֆրանսիական CAESAR-ի նման թուրքական T-155 Yavuz հաուբից գնել»․ ԶԼՄ

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 20, 2024
  • 1 min read
ree

Ադրբեջանը հետաքրքրություն է հայտնել թուրքական MKE ընկերության արտադրության 155 մմ տրամաչափի ինքնագնաց T-155 Yavuz հաուբից գնելու հարցում։ Հաուբիցը, ինչպես նշում են փորձագետները, իր կառուցվածքով և պարամետրերով շատ նման է ֆրանսիական CAESAR ինքնագնաց հաուբիցին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշենք, որ օրերս Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըքորնյուն հայտնել է, որ Երևանն ու Փարիզը պայմանագիր են կնքել՝ CAESAR ինքնագնաց հաուբիցների մատակարարման մասին:

1/3053
bottom of page