ԵՄ-ն Ռուսաստանում ավելի շատ ակտիվներ ունի, քան սառեցված ռուսական միջոցներն են ԵՄ-ում. Օրբան
- Lilit

- 2 hours ago
- 1 min read

Պարզվում է, որ ԵՄ-ն Ռուսաստանում ավելի շատ ակտիվներ ունի, քան սառեցված ռուսական միջոցներ ԵՄ-ում, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Եթե Ռուսաստանը հայելային կերպով արձագանքի, Եվրոպան կպարտվի», - ասել Օրբանը։
ԵՄ առաջնորդները համաձայնել են Ուկրաինային տրամադրել 90 միլիարդ եվրոյի վարկ՝ առանց ռուսական սառեցված ակտիվներն օգտագործելու։ Հաղորդվել է, որ այս փոխզիջումը ձեռք է բերվել մինչև ուշ գիշեր տևած բարդ բանակցությունների ընթացքում։




















