Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու COP31 համաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 5-ին, հայտարարել է, որ պատրաստվում է մեկնել Թուրքիայի Անթալիա քաղաք՝ մասնակցելու Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովին (COP31)։
Համաժողովը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 9-20-ը։ Դրան կմասնակցեն տարբեր երկրների ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Միջոցառման ընթացքում քննարկվելու են կլիմայի փոփոխության դեմ պայքարի, շրջակա միջավայրի պաշտպանության, ջերմոցային գազերի արտանետումների կրճատման, կլիմայական ֆինանսավորման և միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր։
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել էր Անթալիա՝ մասնակցելու ՄԱԿ -ի կլիմայական համաժողովին։
Հավելենք նաև, որ Փաշինյանի նախատեսվող այցը տեղի կունենա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ֆոնին։ Երկու երկրների միջև շարունակվում են բանակցություններն ու քաղաքական երկխոսությունը՝ ուղղված սահմանի բացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։




















