top of page

Հայաստանում ժողովրդավարության նահանջը ոչ միայն քաղաքական բանտարկյալների ու ընտրովի հետապնդումների առկայությունն է, այլև Դատական իշխանության նկատմամբ իշխանական միջամտող վարքագիծն է. Արամ Վարդևանյան

21 minutes ago
1 min read


Պետական իշխանության հավասարակշռման համար առանցքային է հենց Դատական իշխանության տեղն ու դերը։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը:

«Հայաստանում ժողովրդավարության նահանջը ոչ միայն քաղաքական բանտարկյալների ու ընտրովի (սելեկտիվ) հետապնդումների առկայությունն է, այլ նաև Դատական իշխանության նկատմամբ իշխանական միջամտող վարքագիծն է․ դատական ակտերի կանխորոշմամբ (կալանքների մասով), իսկ որոշ դեպքերում հեղինակազրկմամբ (դատական ակտերի անտեսմամբ)։ Այս ամենը Դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին է։ Անկախության դեֆիցիտի մասին այլևս արձանագրվել է նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից»,-գրել է նա։

1/3677
bottom of page