top of page

Զորամասում սրտի կաթվածից զինծառայող է մահացել

Oct 1
1 min read

«Հրապարակի» տեղեկություններով՝ այսօր Սյունիքի մարզի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել։

Զինծառայողն առողջական խնդիրներ է ունեցել, իսկ մահվան պատճառը, նախնական տվյալներով, եղել է սրտի կաթվածը։

«Նախնական տվյալներով՝ ծառայության հետ չկապված պատճառով պայմանագրայինի հանկարծամահության դեպք արձանագրվել է, նման դեպքերի մասին պաշտպանության նախարարությունը, որպես շատ վաղուց գործող կանոն, չի հաղորդում:

Նշված դեպքը Սիսիանի զորամասի հետ որևէ առնչություն չունի»,- աղբյուրի հետ զրույցում հայտնել է ՊՆ խոսնակը։

1/3677
bottom of page