top of page

«Ինտեր Մայամին» արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց «Տորոնտոյի» հետ

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 28
  • 1 min read

ree

MLS-ի կանոնավոր առաջնության խաղում «Ինտեր Մայամին» արտագնա խաղում 1:1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Տորոնտոյի» հետ։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։

45-րդ րոպեին Տադեո Ալենդեն առաջ մղեց «Ինտեր Մայամիին», սակայն 60-րդ րոպեին Ջորջե Միխայլովիչի խփած գոլը թույլ տվեց տանտերերին հավասարեցնել հաշիվը։

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին այս խաղում չկարողացավ գոլ խփել կամ գոլային փոխանցում կատարել՝ ընդհատելով իր երեք խաղ տևած արդյունավետության շարքը, որի ընթացքում նա խփել էր 5 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։

Այս արդյունքից հետո «Ինտեր Մայամին» 56 միավորով պահպանեց երրորդ տեղը Արևելյան կոնֆերենցիայում, «Տորոնտոն» 28 միավորով մնաց 12-րդ հորիզոնականում։

1/3012
bottom of page