Եվգենի Պետրոսյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք․ ինչ է հայտնի
Mar 8, 2025
1 min read

Ռուսահայ հայտնի կատակերգու Եվգենի Պետրոսյանը ստամոքս-աղիքային արյունահոսությամբ տեղափոխվել է մոսկովյան հիվանդանոց և ծանր վիճակում է։
Նա վերակենդանացման բաժանմունքում է, հայտնում է «ՌԵՆ ՏՎ»-ն՝ հղում անելով սեփական աղբյուրին։
79-ամյա արտիստի հոսպիտալացման մասին տեղեկությունը հաստատել է նաև «112» տելեգրամյան ալիքի աղբյուրը։ Պետրոսյանը շտապ հոսպիտալացվել է Մոսկվայի կենտրոնում իր տնից, երբ հանկարծակի վատացել է։
«Բժիշկներին կանչել են հարազատները, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Պետրոսյանը է շոկային վերակենդանացման բաժանմունքում է։ Բժիշկները փորձում են կայունացնել նրա վիճակը՝ հիվանդին վիրահատելու համար»։




















