top of page

Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից

  • 1 day ago
  • 1 min read

«ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից։ Դատավոր Դավիթ Բալայանը նրա նկատմամբ որևէ խափանման միջոց չի կիրառել։ Չալաբյանի գործով…

«ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից։ Դատավոր Դավիթ Բալայանը նրա նկատմամբ որևէ խափանման միջոց չի կիրառել։



Չալաբյանի գործով առաջին դատական նիստը կայացել է օգոստոսի 21-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում։ Գործը մակագրված է դատավոր Դավիթ Բալայանին։ 



Ավելի վաղ՝ հունիսի 24-ին, Չալաբյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության մեղադրանքով։ Չալաբյանը մեղադրանքը չի ընդունում։ 

1/3573
bottom of page