Գեղարքունիքում հունվարին ծնվել է 97 երեխա, նախորդ տարի մարզում գրանցվել էր 126 ծնունդ
- Lilit

- Feb 3
- 1 min read

Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում 2025 թվականի հունվարին լույս աշխարհ է եկել 97 երեխա՝ 56 տղա և 41 աղջիկ։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից տեղեկացնում են, որ 44 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 24-ը՝ Սևանի, 20-ը՝ Գավառի, 7-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում, 2-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։
2024 թվականի հունվար ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում գրանցվել էր 126 ծնունդ։




















