Ատոմակայանի կառուցման վայրում 11-րդ դարի արծաթե մետաղադրամներով գանձ է հայտնաբերվել
- Lilit

- Jan 12
- 1 min read

Անգլիայի Սաֆոլկ կոմսության տարածքում 11-րդ դարի մետաղադրամներ են հայտնաբերվել, ինչը հնագետներին «հազվագյուտ և հետաքրքրաշարժ» տեսակետ է առաջարկում այդ տարածքի հարուստ պատմության և քաղաքական լանդշաֆտի նկատմամբ, հայտնում է Interesting Engineering-ը:
Օքսֆորդի Cotswold Archeology-ը հնագիտական ընկերությունը պեղումներ էր կատարում Սաֆոլկի առափնյա մասում՝ Sizewell C-ում, ապագա ատոմակայանի վայրում, երբ հնագետ Էնդրյու Փեգը արծաթե մետաղադրամների հավաքածու հայտնաբերեց:
Հնագետների թիմը հայտնաբերել է հիանալի վիճակում գտնվող 321 մետաղադրամից բաղկացած տպավորիչ գանձ: Մետաղադրամները վերաբերում են քաղաքական ցնցումների և անկայունության ժամանակաշրջանին, և հուշում են, թե ինչու են դրանք թաքցվել:
Մետաղադրամները հայտնաբերվել են վաղ միջնադարյան երկու դաշտային սահմանային խանդակների հատման վայրում: Օքսֆորդի Cotswold Archeology-ի տվյալներով, դրանք, ըստ երևույթին, միտումնավոր են թաքցվել:
Ներկայիս 320 պենս արժեքով այս գումարն այսօր կարող է աննշան թվալ։ Սակայն 11-րդ դարում այս գումարը կարող էր օգտագործվել խոշոր եղջերավոր անասունների փոքր հոտ գնելու համար։ Հավաքածուում ներկայացված են 30 տարբեր, այդ թվում՝ Լոնդոնի, Թեթֆորդի, Նորվիչի և Իփսվիչի, դրամահատարանների մետաղադրամներ:
Մետաղադրամի տեսքն արտացոլում է այն ժամանակաշրջանը, երբ մետաղադրամները հաճախակի վերաթողարկվում էին կեղծումը կանխելու համար՝ մի քանի տարին մեկ փոփոխելով: Գանձը պարունակում է պատկերագրական չորս հավաքածու։




















