Լրագրողին հարվածած ոստիկանն ազատվել է աշխատանքից. ՆԳՆ
Jun 16, 2025
1 min read

Այսօր Աշտարակի խճուղում ոստիկանության ծառայողի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանն ազատվել է ծառայությունից, հայտնում են ՆԳՆ-ից։
Հիշեցնենք՝ վաղ առավոտից Քասախի բնակիչներն ակցիա էին իրականացնում։ Նրանք կրկին փորձում են փակել Երևան-Աշտարակ մայրուղին՝ պահանջելով լուծել համայնքի տրանսպորտի հարցը։
Ակցիայի ընթացքում կարմիրբերետավոր ոստիկանը հարվածել էր 24News-ի լրագրող Մերի Մանուկյանին։




















