top of page

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում օրերս ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը. Հակակոռուպցիոն կոմիտե

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 30, 2025
  • 1 min read


Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձանց կողմից իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք տալու և նույն համայնքի բնակիչների կողմից ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում օրերս ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել են «Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանը և Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության պատասխանատու Արամ Քոչարյանը:

1/3118
bottom of page