top of page

Սուրեն Պապիկյանը և Վրաստանի պաշտպանության նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները

  • 7 hours ago
  • 1 min read


ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին, ինչպես նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Երկուստեք կարևորվել է կայունության և խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը։

1/3222
bottom of page