Կտրիճ Ներսիսյանի օրերը վեհարանում հաշված են․ Ռուբինյան
- Lilit

- 2 hours ago
- 1 min read

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզրասի՝ ԿԳԲ գործակալ լինելը փաստող ԱԱԾ-ի հրապարակած փաստաթղթին:
«Արդեն անցել է 2 օր, ինչ հրապարակվեց ապացույց առ այն, որ Կտրիճ Ներսիսյանի եղբայր Եզրաս արքեպիսկոպոսը «Կարո» ծածկանունով ԿԳԲ գործակալն է: Ամբողջ ընդդիմադիր դաշտը, իհարկե, պաշտպանեց ԿԳԲ գործակալ լինելու սուրբ իրավունքը: Պատճառը հասկանալի է` կոլեգաները պիտի միմյանց պաշտպանեն:
Բայց Մայր Աթոռը լռում է, Կտրիճ Ներսիսյանը լռում է, «Կարոն» լռում է: Կարծես ոչինչ էլ չի եղել, կարծես նորմալ է ԿԳԲ ագենտ լինելը:
Բայց մենք չենք թողնելու, որ այս թեման անցնի-գնա: Կտրիճ Ներսիսյանի օրերը վեհարանում հաշված են, և ոչ մի լեյտենանտ, ոչ մի մայոր, ոչ մի օտարերկրյա բիզնեսմեն նրան որևէ «ձևով» չի փրկելու:
Եկեղեցու բոլոր այն սպասավորները, որոնք հաշտ չեն այն բանի հետ, որ Կտրիճ Ներսիսյանն ու իր ընտանիքը Եղեկեցին դարձրել են անառակության և գործակալության բույն, պետք է միանան 10 սրբազանների առաջ քաշած նորոգման օրակարգին:
Հակառակ դեպքում իրենք միանալու են ԿԳԲ օրակարգին: Ընտրությունն իրենցն է»,- գրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:




















