top of page

«Գործող վարչախումբը կերակրում է սեփական ռեպրեսիվ ապարատին՝ սոված թողնելով կենսաթոշակառուներին»․ Ավետիք Չալաբյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 15 minutes ago
  • 1 min read
ree

«Գործող վարչախումբը կերակրում է սեփական ռեպրեսիվ ապարատին՝ սոված թողնելով կենսաթոշակառուներին»,- այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց «ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը։ «Վերջին 7 տարիների ընթացքում իրավապահ համակարգում վարձատրություններն աճել են մոտ 3 անգամ․ հիմա բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ․ կա բացատրություն, որովհետև այդ ռեպրեսիվ ապարատը հլու-հնազանդ ծառայում է գործող վարչախմբին։ Մեր կենսաթոշակառու քաղաքացիները պետք է գիտակցեն՝ իրենց ստամոքսում դատարկ է, դա նրանից է, որ դատախազի փորը լիքն է այսօր, իսկ դատախազի փորը լիքն է, որովհետև նա պատվեր է կատարում։ Ցավոք, հենց սա է տեղի ունենում»,- հավելեց Չալաբյանը։

Ասուլիսին նա հայտարարեց, որ «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը դեկտեմբերի 1-ից հանրապետության ողջ տարածքով մեկնարկել է ստորագրահավաք՝ ծերության և հաշմանդամության կենսաթոշակների 50 տոկոսով բարձրացման պահանջով, որին կարող են միանալ բոլորը։

1/3020
bottom of page