top of page

«Մինսկի համանախագահները քեզ առաջարկել են լուծում, որի համաձայն հանրաքվեով պետք է որոշվեր Արցախի կարգավիճակը». Էդուարդ Շարմազանով

  • Writer: Lilit
    Lilit
  • 8 minutes ago
  • 1 min read
ree

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ, 2019-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների քեզ առաջարկած


փաստաթութն ուղիղ ասում է, որ «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով, որի ձևակերպումը սահմանափակված չի լինելու»։


Լսո՞ւմ ես, Մինսկի համանախագահները քեզ առաջարկել են լուծում, որի համաձայն հանրաքվեով պետք է որոշվեր Արցախի կարգավիճակը։


Որոշողն էլ պետք է լիներ բացառապես Արցախի ժողովուրդը։


Դու այս առաջարկը մերժեցիր՝ ասելով Արցախը Հայաստան է և վերջ։


Ստացանք պատերազմ։


Պատերազմով տվեցիր Շուշին ու Հադրութը, իսկ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը հանձնեցիր Ադրբեջանին։


Հեդթական անգամ պարզվեց, որ Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը։


Այլևս բանավիճելու բան չկա…


Մարդիկ թող կարդան ու տեսնեն, թե ինչ արհավիրք Նիկոլը բերեց Արցախի ու հայ ազգի գլխին»:

1/3012
bottom of page