Մտածում եմ, որ կարող է մոլորվել է, կամ գողացել են. 3-ամյա Տիգրանի եղբայր
- Lilit

- 14 hours ago
- 1 min read

Բոլոր տեղերը նայում ենք, ոչ մի տեղ չենք գտնում. լրագրողներին ասաց Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում արդեն երկու օր անհետ կորած 3-ամյա Տիգրան Օվանեսովի քեռու տղան։
«Միշտ էստեղ են խաղացել, հազարից մեկ գնում են կամրիջի կողմը»,-ասաց նա։
Տղան պատմեց, որ այդ օրը գնացել են մի բաժակ սուրճ խմեն, Տիգրանի մայրիկի ծնունդը նշեն, բայց չի ստացվել։
«Մտածում եմ, որ կարող է մոլորված լինի, կարողա գողացած լինեն, էտքան ման ենք գալիս, չենք գտնում»,-ասաց նա։




















