top of page

Վրաստանի իշխանությունները Սահմանադրական դատարանում պահանջում են արգելել Սահակաշվիլիի կուսակցությունը

  • Writer: Lilit
    Lilit
  • 13 hours ago
  • 1 min read

ree

Իշխող «Վրացական երազանք - Դեմոկրատական ​​Վրաստան» կուսակցությունը որոշել է դիմել Սահմանադրական դատարան՝ երեք քաղաքական կուսակցություններին, այդ թվում՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից հիմնադրված «Միացյալ ազգային շարժումը» հակասահմանադրական ճանաչելու համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։

«Մենք կարծում ենք, որ քաղաքացիների «Միասնություն - Ազգային շարժում» («Միացյալ ազգային շարժում»), քաղաքացիների «Փոփոխությունների կոալիցիա - Գվարամիա, Մելիա, Գիրչի, Դրոա» քաղաքական միավորումը և քաղաքացիների «Ուժեղ Վրաստան - Լելոն հանուն ժողովրդի, հանուն ազատության» քաղաքական միավորումը պետք է ճանաչվեն հակասահմանադրական», - ասել է Պապուաշվիլին։

Իշխող կուսակցությունը համապատասխան հայց կներկայացնի Սահմանադրական դատարան՝ խորհրդարանում ընթացակարգերն անցնելուց հետո, հայտնել է Պապուաշվիլին։ «Ինչ վերաբերում է ընթացակարգին, ապա այդ հայցն այժմ կփոխանցվի առաջին հերթին [խորհրդարանի] ընթացակարգային հանձնաժողովին, որը պետք է ստուգի ստորագրությունների իսկությունը։ Դրանից հետո արդեն կփոխանցենք Սահմանադրական դատարան։ Չեմ կարծում, թե այսօր», - հայտարարել է Պապուաշվիլին։

1/2927
bottom of page