top of page

Լռելն այլևս դառնում է անտանելի մի բեռ. Շահէ Անանեան

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 15
  • 1 min read

ree

Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Շահէ ծայրագույն վարդապետ Անանեանը անդրադարձել է հոգևորականների ձերբակալություններին.


«Ստալինյան բռնատիրության սցենարը թևակոխում է իր վերջին արարը: Այսօրվա իրադարձությունները Արագածոտնի թեմում, քահանայից դասի և առաջնորդի բռնի անհետացման երևույթները, իրավապաշտպանների ահազանգերն ու մասնագիտական գնահատականները խոսում են այն մասին, որ մենք այլևս ավտորիտար իրականության մեջ ենք ապրում:


Այդպիսի հասարակություններում մարմինն սպանելուց բացի ճիգ ու ջանք չեն խնայում հոգին սպանելու: Եվ ուրեմն ամեն բան պետք է անել, որ հոգին չմարի: Պետք է հոգևոր գիտակցությամբ ու աներեր հավատով ամուր կանգնել մեր հոգիները պաշտպանող խրամատներում:


Լռելն այլևս դառնում է անտանելի մի բեռ: Լռելն ու լուռ հետևելը կարող են սպանել մեր հոգիները…»:

1/3011
bottom of page