top of page

Մեր երկրի խորհրդարանում կին պատգամավորների ու նախարարների թիվը երբեք այնքան շատ չի եղել, որքան՝ այսօր. Փաշինյանը՝ ԵԽԽՎ-ում

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 30
  • 1 min read

ree

Մեր երկրի խորհրդարանում կին պատգամավորների թիվը երբեք այնքան մեծ չի եղել, որքան՝ այսօր, կին նախարարների թիվը կառավարությունում երբեք այնքան շատ չի եղել, որքան՝ այսօր, ՆԳՆ-ն, Դատախազությունը, Արտաքին հետախուզական ծառայությունը կանայք են ղեկավարում, ինչը աննախադեպ է մեր պատմության համար: Այս մասին ԵԽԽՎ-ում ասել է ՀՀ արչապետ Նիկոլ  Փաշինյանը:

«2018 թվականից ի վեր Հայաստանի տնտեսությունը աճել է շուրջ 43 տոկոսով, երկրի պետական բյուջեի հարկային եկամուտները ավելին քան կրկնապատկվել են, կոռուպցիայի ընկալման համաթվում ՀՀ-ն 2018 թվականի համեմատ ավելի քան 40 կետով առաջընթաց է ապահովել:

Հնարավոր է ավելին և մենք պետք է ձգտենք ավելիին, և սրա համար ահռելի մեծ աշխատանք կա անելու. անկախ դատական համակարգը կայացնելու, հակակոռուպցիոն ամբողջական և վստահելի համակարգ ներդնելու, ժողովրդավարությունը թիրախավորող հիբրիդային հարձակումներին դիմակայելու և այլն»,-ասել է Փաշինյանը:

1/3011
bottom of page