top of page

«Մի չինական ներկայացման արժեքը համարժեք է Հայաստանում մշակույթին ուղղված տարեկան ողջ բյուջեին». մեկնարկում է «Հայֆեստ» թատերական փառատոնը

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 29
  • 1 min read

ree

Հոկտեմբերի 1-8-ը Երևանում տեղի կունենա «Հայ ֆեստ» 23-րդ կատարողական արվեստների միջազգային թատերական փառատոնը: Այս տարի փառատոնին կմասնակցեն 11 երկրներ, այդ թվում՝ Բելգիան, Չինաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Հունգարիան, Հարավային Կորեան, Նիդերլանդները և այլ պետություններ: Մասնակիցների թիվը կգերազանցի 100-ը։

«Հայ ֆեստ» փառատոնի հիմնադիր-տնօրեն Արթուր Ղուկասյանը վստահեցնում է, որ այս տարի ևս «Հայ ֆեստը» կառանձնանա իր անկրկնելի ներկայացումներով։ Փառատոնը կբացվի հոկտեմբերի 1-ին Սունդուկյանի թատրոնում` Պեկինից ժամանած ժամանակակից պարային համույթի ելույթով։

Ըստ Ղուկասյանի` հատուկ ուշադրության է արժանի բելգիական «Shadow Dance»-ը՝ եզակի ջրային բեմադրություն, որտեղ լազերային և պրոեկցիոն տեխնոլոգիաները գալոգրաֆիկ պատկերներ են ստեղծում ջրի վրա։ Այն տեղի կունենա բացօթյա` Կարապի Լճում` հոկտեմբերի 5-8-ը։

Փառատոնի հիմնադիր-տնօրենը, այս ամենին զուգահեռ, շեշտում է մշտապես առաջ եկող ֆինանսական դժվարությունները․«Մի չինական ներկայացման արժեքը համարժեք է Հայաստանում մշակույթին ուղղված տարեկան ողջ բյուջեին։ Բայց մենք շարունակ աշխատում ենք միջազգային գործընկերների հետ, որպեսզի Հայաստանը տեսանելի լինի մշակութային քարտեզի վրա»։

1/3012
bottom of page