top of page

Հայտնի են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի բոլոր մասնակիցները

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 28
  • 1 min read

ree

Օգոստոսի 27-ին, կայացան ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումները, որոնց արդյունքում որոշվեցին լիգայի փուլի բոլոր մասնակից թիմերը։

Վերջին չորս թիմերը, որոնք նվաճեցին խմբային փուլի ուղեգիր, դարձան ադրբեջանական «Քարաբաղը», բելգիական «Բրյուգեն», պորտուգալական «Բենֆիկան» և դանիական «Կոպենհագենը»։

Չեմպիոնների լիգայի խաղերի արդյունքները․

«Քարաբաղ» – «Ֆերենցվարոշ»՝ 2:3 (առաջին խաղ՝ 3:1)


«Բրյուգե» – «Ռեյնջերս»՝ 6:0 (առաջին խաղ՝ 3:1)


«Բենֆիկա» – «Ֆեներբահչե»՝ 1:0 (առաջին խաղ՝ 0:0)


«Կոպենհագեն» – «Բազել»՝ 2:0 (առաջին խաղ՝ 1:1)

Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի լիգայի փուլի մասնակից թիմերի ցանկը.

  • Անգլիա՝ «Լիվերպուլ», «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի», «Չելսի», «Տոտենհեմ Հոթսփըր», «Նյուքասլ Յունայթեդ»

  • Իտալիա՝ «Նապոլի», «Ինտեր», «Ատալանտա», «Յուվենտուս»

  • Իսպանիա՝ «Բարսելոնա», «Ռեալ», «Ատլետիկո», «Ատլետիկ», «Վիլյառեալ»

  • Գերմանիա՝ «Բավարիա», «Բայեր», «Այնթրախտ Ֆրանկֆուրտ», «Բորուսիա Դորտմունդ»

  • Ֆրանսիա՝ ՊՍԺ, «Մարսել», «Մոնակո»

  • Նիդերլանդներ՝ ՊՍՎ, «Այաքս»

  • Պորտուգալիա՝ «Սպորտինգ», «Բենֆիկա»

  • Բելգիա՝ «Յունիոն», «Բրյուգե»

  • Թուրքիա՝ «Գալաթասարայ»

  • Չեխիա՝ «Սլավիա»

  • Հունաստան՝ «Օլիմպիակոս»

  • Ղազախստան՝ «Կայրաթ»

  • Նորվեգիա՝ «Բուդյո-Գլիմտ»

  • Կիպրոս՝ «Պաֆոս»

  • Ադրբեջան՝ «Քարաբաղ»

  • Դանիա՝ «Կոպենհագեն»

Ըստ գործակիցների աղյուսակի՝ լիգայի փուլի ժամանակ լիգայի փուլի զամբյուղները կլինեն հետևյալ կերպ.

  • Զամբյուղ 1՝ ՊՍԺ, «Ռեալ», «Մանչեսթեր Սիթի», «Բավարիա», «Լիվերպուլ», «Ինտեր», «Չելսի», Դորտմունդի «Բորուսիա», «Բարսելոնա»

  • Զամբյուղ 2՝ «Արսենալ», «Բայեր», «Ատլետիկո», «Բենֆիկա», «Ատալանտա», «Վիլյառեալ», «Յուվենտուս», «Այնթրախտ», «Բրյուգե»

  • Զամբյուղ 3՝ «Տոտենհեմ», ՊՍՎ, «Այաքս», «Նապոլի», «Սպորտինգ», «Օլիմպիակոս», «Սլավիա», «Բուդյո-Գլիմտ», «Մարսել»

  • Զամբյուղ 4՝ «Կոպենհագեն», «Մոնակո», «Գալաթասարայ», «Յունիոն», «Քարաբաղ», «Ատլետիկ», «Նյուքասլ», «Պաֆոս», «Կայրաթ»

ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի լիգայի փուլի վիճակահանությունը տեղի կունենա օգոստոսի 28-ին՝ հինգշաբթի, Երևանի ժամանակով 20:00-ին։

1/3011
bottom of page