Search
Կյանքում ամենաշատն ափսոսում եմ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու համար. Բեքհեմ
- Lilit
- Feb 14
- 1 min read

Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը հայտնել է, որ ափսոսում է, որ 2003 թվականին «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»:
«Ես հաճույքով կցանկանայի մնալ «Մանչեսթեր Յունայթեդում» մինչև կարիերայիս ավարտը և երբեք չհեռանալ, բայց դա վիճակված չէր: Կարիերայիս ընթացքում ամենաշատը ափսոսում եմ, որ ՄՅՈՒ-ից տեղափոխվել եմ Մադրիդի «Ռեալ», -Բեքհեմի խոսքերն է մեջբերում Players Sayings-ը:
Իր պրոֆեսիոնալ խաղային կարիերայի ընթացքում Դևիդ Բեքհեմը խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում», «Պրեստոնում», «Ռեալում», «Լոս Անջելես Գելեքսիում», «Միլանում» և «Պարի Սեն Ժերմենում»։ 49-ամյա Բեքհեմը ներկայում MLS-ի «Ինտեր Մայամիի» նախագահն է։