Աբովյանում բախվել է 3 մեքենա. կան տուժածներ
- Lilit

- Jan 24
- 1 min read

Այսօր՝ հունվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Աբովյան քաղաքում՝ Հատիսի փողոցում, բախվել են «Toyota Raf 4», «Toyota Sequoia» և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել։ Բախման հետևանքով «Hyundai»-ը գլխիայր շրջվել և հայտնվել է բաժանարար գոտու կանաչ գազոնում:




















